Դասերը կվերսկսվեն փետրվարի 1-ից
2016-01-21 18:00:00

ԿԳ նախարար Արմեն Աշոտյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության վարչապետի հանձնարարականը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի միջնորդությունը, հայտնում եմ, որ հանրակրթական, նախնական և միջին մասնագիտական ծրագրեր իրականացնող պետական ուսումնական հաստատություններում արձակուրդները կերկարացվեն: Դասերը կվերսկսվեն փետրվարի 1-ից։ Տեղական ինքնակառավարման մարմիններին պատկանող, ինչպես նաև ոչ պետական հաստատություններին առաջարկում եմ առաջնորդվել նույն աշխատակարգով։ Սույն որոշումը չի տարածվում բուհերի վրա։ Տեղեկացնեմ նաև, որ բաց թողնված դասերը կլրացվեն մինչ ուսումնական տարվա ավարտը։ Լրացման ձևերի և տարբերակների մասին ՀՀ ԿԳՆ-ն կտեղեկացնի լրացուցիչ:

Այս նյութը դիտել են - 1349 անգամ