Վլադիմիր Գասպարյանին կարող են ազատել աշխատանքից Hayastan24
2017-07-04 13:28:00

«Հայաստան 24»-ի տեղեկություններով, իշխանությունները մտադիր են աշխատանքից ազատել ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին:

Պատճառն hավանաբար այն է, որ վերջինս գնալով ավելի անվերահսկելի է դառնում:

Այս ենթատեքստով է բացատրվում նաև վերջին շրջանում Վլադիմիր Գասպարյանին լրատվամիջոցներով վարկաբեկելու գործընթացը:

Մասնավորապես, «Սասնա ծռերի» անդամների հետ կապված միջադեպերը և դրանց լայն լուսաբանումը հստակ ուղղվածություն ունեին և միտված էին հնարավորինս փչացնել ոստիկանապետին, ինչը բավականին հաջող կատարվեց:

Չնայած այս ամենին, Վլադիմիր Գասպարյանը նաև որոշակի ամբիցիաներ է ցույց տալիս և ցանկանում է զբաղեցնել վարչապետի պաշտոնը, ինչպես ժամանակին ցանկանում էր երկրի նախագահ դառնալ:

Նման վարքագիծը իշխանությունների համար գնալով ավելի անընդունելի է դառնում:

Նյութի աղբյուրը`Hayastan24.com

Այս նյութը դիտել են - 91779 անգամ