Պատգամավոր Արթուր Գևորգյանը անցած 5 տարիների ընթացքում կարողացել է ավելացնել իրեն պատկանող անշարժ գույքի թիվը «Փաստ»
2017-07-01 00:50:00

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ազգային Ժողովի պատգամավոր Արթուր Գևորգյանը, անցած 5 տարիների ընթացքում կարողացել է ավելացնել իրեն պատկանող անշարժ գույքի թիվը և թարմացնել ավտոմեքենաները

Այդ մասին տեղեկանում ենք՝ համեմատելով Գևորգյանի 2012 և 2017 թթ. պաշտոնը ստանձնելու հայտարարագրերը:

Մասնավորապես, սրանից 5 տարի առաջ Գևորգյանը հայտարարագրել էր առանձնատուն, ավտոտնակ, հողամաս և հողին ամրակայված այլ անշարժ գույք, շարժականից էլ՝ «BMW X5 4.8 I» և «GAZ 24» մակնիշի ավտոմեքենաներ: Արդեն այս տարի Գևորգյանը նշել էր, որ իր սեփականությունն են համարվում առանձնատուն, հողամաս և հողին ամրակայված 4 անշարժ գույք:

Ավտոմեքենաններն էլ «MERCEDES–BENZ G 63 AMG» և «JEEP WRANGLER 4.0» մակնիշի են: Դրամական միջոցները պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ կազմել են 26 միլիոն դրամ, 680 հազար ԱՄՆ դոլար և 157 հազար եվրո, իսկ եկամուտները՝ 1 միլիոն 974 հազար դրամ և ստացվել են աշխատավարձից: Շարունակությունը` թերթի այսօրվա համարում :

Այս նյութը դիտել են - 39866 անգամ