Սուրբը երազում այցի է եկել....
2016-01-19 14:41:00

Գեղարքունիքի մարզի Ձորագյուղ համայնքի Սուրբ Կարապետ եկեղեցին հայ հոգևոր մշակույթի ամենահին օջախներից է:

Գյուղապետ Լևիկ Գրիգորյանը մեր հետ զրույցում նշեց,որ եկեղեցին 9-րդ դարի կառույց է, և գտնվում է ոչ միայն գյուղապետարանի ,այլև՝ ժողովրդի հոգածության տակ : Այդ հոգատարության և հոգևոր կապի ամրությամբ է պայմանավորված նաև այն , որ Գրիգորյան եղբայներից` Ռոբերտին, հաճախ է Սուրբը երազի տեսքով հայտնվել, խոսել նրա հետ, ուղղորդել կյանքում:

Սրբի հետ կապն էր, որ Ռոբերտ Գրիգորյանին և որդիներին՝ Գարիկին ու Գրիգորին ուղղորդեց «Զանգակատան» կառուցմանը: Գրիգորյանների ընտանիքից՝ Գարիկ Գրիգորյանից տեղեկացանք, որ եկեղեցուն կից  կառուցելու գաղափարը իրենց ընտանիքինն է, և մտահղացման արմատները ձգվում են ընդհուպ մինչև այնտեղ, որ Գրիգորյանների գերդաստանը սերում է հոգևորականներից, և պատահական չէ նաև այն, որ արդեն 10 տարի է իրենք եկեղեցու Խաչքավոր են:

Նշենք,որ Սուրբ Կարապետ եկեղեցին մշտապես գտնվում է Գրիգորյան ընտանիքի ուշադրության և հոգածության ներքո: Ամեն տարի եկեղեցում բարելավման կամ վերանորոգման աշխատանքներ են տարվում ՝ բակի կառուցապատման, գույքի նորացման և այլնի տեսքով:

Գարիկ Գրիգորյանի խոսքը հուսանք կդառնա ոչ միայն Ձորագյուղցիների , այլև ողջ հայության շարժիչ ուժն ու հոգևոր մասնիկը:Զանգակատնից» հնչող զանգերի ղողանջները թող մեր ժողովրդի սրտում արթնացնի Հավատի, Սիրո և Լավատեսության դրսևորումներ :

Նյութը պատրաստեց՝ Արմինե Մելքոնյանը                                                                                           

 

Ռոբերտ Գրիգորյան 


 

 

 
  
 
 
 
 
Ռոբերտ Գրիգորյան և Գարիկ Գրիգորյան 
 
 
 
 
 

 

 
 
 
 
 
Գարիկ Գրիգորյան 
Այս նյութը դիտել են - 4283 անգամ