Նրանք բեմի վրա էին եւ իշխանության սցենարն էին խաղում « Hayeli»
2017-05-15 13:59:00

Երեւանի ավագանու ընտրություններն արդեն անցյալում են, ըստ արդյունքների ՀՀԿ-ն ստացել է 71,25 տոկոս ձայն կամ 240036 քվե, «Ելք» կուսակցությունների դաշինքը՝ 21 տոկոս կամ 70731 քվե, իսկ «Երկիր ծիրանի կուսակցությունը՝ 7,75 տոկոս կամ 26109 քվե։ 350 հազարից ավելի մարդ է մասնակցել կամ ընտրողների 40 տոկոսը Երեւանի ավագանու 65 մանդատը կբաշխվեն հետեւյալ կերպ, ՀՀԿ-ն կստանա 46 մանդատ, ԵԼՔ դաշինքը՝ 14, Երկիր Ծիրանին՝ 5։

Հիշեցնենք, որ 2013-ին ԲՀԿ-ն, որը ընտրությունների արդյունքներով երկրորդն էր, մոտ հարյուր հազար ձայն էր ստացել՝ 23.06 տոկոս ու վաստակել 17 մանդատ։ Ավագանու ընտրություններին իր գնահատականն է ներկայացնում Գերագույն խորհրդի պատգամավոր Ազատ Արշակյանը։

-Պարոն Արշակյան, գնահատեք խնդրեմ ընտրությունների արդյունքները, կանխատեսելի՞ էին դրանք։

-Ես կարծում եմ, որ ռեկորդային մասնակցություն գրանցվեց, երեւանցիները մասնակցեցին սպորտային մի միջոցառման, որտեղ մարզիկները չափազանց հեռու էին այդ բնագավառից ու շատ վատ մարզավիճակում էին։ Եթե դա թատերական ներկայացում էր, ապա մասնակիցները շատ վատ դերասաններ են։ Զարմանալի է, որ 300 հազարից ավելի մարդ այդ ներկայացմանը մասնակցել է առանց շահագրգռվածության, դա ընտրություն չէր, այլ քվեարկություն եւ այն ոչինչ չէր փոխելու մեր կյանքում, ոչ մեկի ձայնից որեւէ բան կախված չէր։ Մի կարեւոր բան տեղի է ունեցել, այդքան մարդ մասնակցեց, ժամանակ կորցրեց անհետաքրքիր, ձանձրալի, անօգուտ մի ակցիայի համար։

-Իսկ ի՞նչ էր լինելու, եթե չմասնակցեին, բոյկոտն ինչ է տալիս, արդյունավետ միջոց է։

-Բոյկոտը քաղաքացիական դիրքորոշում է, բոյկոտն ասում է, որ մենք համաձայն չենք, որ դուք այդպես վարվեք մեր հետ։ Հայաստանը ժողովրդավար երկիր չէ, չեն կարող Հայաստանում ժողովրդավարական ընտրություններ անցկացնել, դրանք թատերական ներկայացումներ են, նվաստացնող։ Բոյկոտ ենք անում, ոնց որ Սովետական միության ժամանակ էր, գրեք ինչ թիվ, որ ուզում եք եւ ստացեք այն արդյունքը, ինչ ձեզ համար ցանկալի է, ասենք 96 տոկոս, այնպես, ինչպես, որ դա արվում է Բելառուսում, Ղազախստանում եւ ինչու ոչ՝ նաեւ Ռուսաստանում։ Հայաստանը այդ ակումբի անդամ է, մեր Եվրասիական ակումբում ոչ Նազարբաեւն է փոխվում, ոչ Լուկաշենկոն, ոչ Պուտինը եւ ոչ էլ մյուսը, ինչու պիտի այստեղ որեւէ բան փոխվի։ Մանավանդ որ նրանք խանդոտ են եւ չեն սիրում, որ այստեղ ինչ-որ բան փոխվի ։

-Եթե ընդդիմադիրները ուժեղ լինեին, հնարավոր կլիներ այլ արդյունք լիներ։

-Պայքարի արդյունքում միշտ էլ հնարավոր է ինչ-որ բան ստանալ, իհարկե, հնարավոր է։

-Ընդդիմադիր երկու թեկնածուները չէին պայքարո՞ւմ։

-Դա քաղաքական պայքար չէր, նրանք այդ ներկայացման բեմի վրա էին, իրենց դերն էին խաղում ըստ սցենարի։ Նրանք լեգիտիմացնում էին այդ խաղը՝ ցույց տալով, որ Հայաստանը ժողովրդավար երկիր է։

շարունակությունը՝ այստեղ

Այս նյութը դիտել են - 96056 անգամ