
«Առավոտ»-ը գրում է.
Այսօր Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հուլիսյան իրադարձությունների վերաբերյալ արտահերթ զեկույցով հանդես եկավ:
Ասուլիսի ժամանակ միջադեպ եղավ:
Երբ Արման Թաթոյանը ներկայացնում էր զեկույցը, Մաքսիմ Սարգսյանը եւ մի խումբ ակտիվիստեր մտան ասուլիսի սրահ եւ սկսեցին նրա սեղանին փակցնել
գրություններ՝ «ՀՀԿ իրավունքների պաշտպան»:
Փակցված նկարներից մեկում Լեռնիկ Երանոսյանն էր:
Նաեւ լուսանկարներ տեղադրվեցին տարբեր ակցիաներից, թե ինչպես են ոստիկաններն իրենց պահել:

Մի պահ ասուլիսում խուճապային անհասկանալի իրավիճակ էր:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ