Ախր Նիկոլ ջան, Դու բացի խոսելուց ուրիշ փեշակ չունես, ի՞նչ քաղաքապետ, ա՜յ հոգուդ մեռնեմ...
2017-04-12 10:44:00
Մեր ժամանակների Ցիցերոնը քանի գնում՝ աստղայինը տանում է. նրան թվում է, եթե իրեն հաջողվեց որոշ գորշ կարդինալների շնորհիվ, մեկ էլ կտուրից կտուր թռնելով նորից դառնալ պատգամավոր, ապա իրեն հասու են նաև անխտիր երկրի բոլոր պաշտոնները: 
Նա մոռանում է, որ իր նմանակը, ով ապրել և արարել է մեր թվարկությունից 106 տարի առաջ այսպիսի մի արտահայտություն է արել.«՛ԱՄՈԹ ՉԵՄ ԱՆՈՒՄ ԽՈՍՏՈՎԱՆԵԼ, ՈՐ ՉԳԻՏԵՄ ԱՅՆ, ԻՆՉ ՈՐ ՉԳԻՏԵՄ»:
Իսկ արի ու տես Ցիցերոնի լայթ տեսակին ՝ Նիկոլին, օտար են նման խոսքերը, նա ոչ միայն չի խոստովանում, որ կան բաներ, որոնց չի տիրապետում, այլ իր ֆեյսբուքյան էջում հաջողությունից արբած գրառումներ է անում:
Երեկ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել գրելով, որ պատրաստվում է դառնալ Երեւանի լավագույն քաղաքապետը. «Թևերս քշտում եմ Երեւանի՝ բոլոր ժամանակների լավագույն քաղաքապետը դառնալու համար»: Ժողովուրդ ջան, հիմա որ խոսեմ պետք է ասեն երևի հակակրանք ունի Նիկոլի հանդեպ դրա համար վատ է խոսում . Ախր էս մարդը կյանքի մեջ տաս հոգու ղեկավար չի եղել, ինչպե՞ս կարող է ստանձնել Հայաստանի սրտի՝ Երևանի, ղեկավարումը: Ախր Նիկոլ ջան, դու բացի խոսելուց ոչ մի փեշակ չունես, ի՞նչ քաղաքապետ այ հոգուդ մեռնեմ...

Կարեն Թումանյանի ՖԲ էջից
Այս նյութը դիտել են - 22014 անգամ