Մի քվեարկեք զրահապատ ավտոշարասյուններով շրջող պատգամավորներին
2017-03-31 13:10:00

Մալաթիա Սեբասիա և Շենգավիթ համայնքի սիրելի բնակիչներ
Հաշված ժամեր են մնացել Ազգային Ժողովի ընտրություններին` որով որոշվելու է առաջիկա 5 տարիների մեր երկրի, ինչու չէ նաև մեր համայնքների ճակատագիրը:
Պետք է ձայնը տալ այնպիսի թեկնածուների օգտին, որոնք հասու են մեր ազգաբնակչությանը և չեն հայտնվում փող բաժանելու ու քվե մուրալու համար: Որոնք մշտապես ժողովրդականություն են վայելում և Ազգային Ժողով չեն գալիս իրենց ունեցվածքը հազարապատկելու համար:
Մի քվեարկեք զրահապատ ավտոշարասյուններով շրջող պատգամավորներին:
Միթե՞ մեզ համար դաս չէ, որ նմանատիպ մարդիկ պառլամենտում որևէ անելիք չունեն:
Վերընտրվելու դեպքում ես ունենալու եմ մշտապես գործող գրասենյակ Մալաթիայում և Շենգավիթում, և լինելու եմ ձեզանից մեկը Ազգային ժողովում:
ՔՎԵԱԹԵՐԹԻԿ 3/8
ԱՍՏՎԱԾ ԲՈԼՈՐԻՍ ՀԵՏ

Լևոն Դոխոլյան
Այս նյութը դիտել են - 11768 անգամ