Նիկո՞լ, քեզ ի՞նչ եղավ
2017-03-29 01:51:00

ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, ՀՅԴ նախընտրական շտաբի պետ Աղվան Վարդանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Թվում էր՝ կամաց-կամաց հասուն, հավասարակշիռ, շրջահայաց քաղաքական գործչի որակներ է ձեռք բերում: Մեկ-երկու պարբերական սևեռումները չհաշված: Նիկո՞լ, քեզ ի՞նչ եղավ:

Ընտրարշավին ոչ իրեն, ոչ իրենց ՀԼՔ-ին բառ չենք ասել՝ չեզոք-ուշադիր հետևել ենք: Մեկ էլ երեկ հանկարծ Նիկոլը՝ մեգաֆոնացման հերթական պահին, թե` «խորհրդարան… դաշնակները չեն անցնելու»: Չի երևում՝ 15, թե՞ 25 քաղաքացի է դիմացը: Թիկունքը երևում է՝ 12-13 իր շրջիկ խումբը:

Անցյալ շաբաթ ՀԼՔ-ն ստացել է ի՛ր պատվերով կատարված սոցիոլոգիական հարցման արդյունքները: Դաշնակցության՝ անցողիկ շեմից շատ բարձր ցուցանիշը Նիկոլին հայտնի է: Մտածենք՝ ինչո՞ւ է ակնհայտ այլ բան ասում: Ինձ համար բարոյական հարցը սա է միայն: Նաև հարցնենք՝ Արամ Սարգսյան Հ-ն ու Էդմոն Մարուքյան Լ-ն էլ են նույն կարծիքին, նրանք էլ են Դաշնակցությանը դաշնակ ասում, նրանք էլ են ոչ մեկի հետ չհամագործակցելու մտասևեռումով տառապում:

Ոչինչ որ պարբերաբար քաղաքացիներից դրամահավաք կազմակերպող (իբր մեզ փող որտեղից) ՀԼՔ-ն վճարովի եթերից օգտվել է 520, ՀՅԴ-ն՝ 298 րոպե, ոչինչ որ քարոզչության թանկ հաճույք Billboard-ների թվով ՀՀԿ-ից հետո (200) երկրորդ տեղում է (170), ոչինչ որ այդ թիվն անգամ ԲՀԿ-ից 31-ով է ավելի, իսկ Դաշնակցությունից՝ 93-ով: Ինձ հետաքրքրում է՝ ինչու է այսքան դյուրագրգիռ դարձել Նիկոլ Ք-ն և ինչ է ուզում Դաշնակցությունից:
Չգիտեմ՝ իջևանցի իր նախնիները կոմունի՞ստ, թե՞ դաշնակցական են եղել: Բայց՝ գիտեմ` ելք կա: Ու ելքը Դաշնակցությունն է:

Հ.Գ. ՀԼՔ-Հանրապետություն, Լուսավոր, Քաղաքացիական»:

Այս նյութը դիտել են - 6836 անգամ