Բազմիցս հայտարարել ենք՝ մենք չենք համագործակցում իրավապահ մարմինների հետ
2017-03-28 05:03:00
Լրագրող Գոհար Վեզիրյանը ՖԲ իր էջում գրում է
Ձայնագրություններով բացահայտված հանցագործությունը դնում կոծկում եք, թե հանցակազմ չկա: 
Մեզ էլ օրը մեջ ծանուցագիր եք ուղարկում՝ հասցե եք ուզում, հեռախոսահամար, մեզ տեղեկություն տրամադրած անձանց կոնտակտային տվյալներ, էս դեռ քիչ է, մի հատ էլ ուզում եք հոդվածի հեղինակի ներկայությունը ապահովենք ոստիկանությունում:
Ժամ ու տեղ եք գրում:
Բազմիցս հայտարարել ենք՝ մենք չենք համագործակցում իրավապահ մարմինների հետ, մեր գործառույթը չի ձեզ համար օպերատիվ տվյալների բազա ստեղծել: Եղածի հետ ինչ եք արել, որ հիմա ինչ անեք:
Սահմանադրական դատարանի որոշում կա՝ աղբյուրը չբացահայտելու մասով պաշտպանված ենք ու օգտվում ենք մեր այդ իրավունքից:
Հոգնեցինք ձեզ էս կարգի հաղորդագրություններով պատասխանել:
Կարող ա թողեք աշխատենք, էս շոուները լրատվամիջոցների հաշվին մի արեք այ կրկեսի վաստակավորներ:

No automatic alt text available.
 
Այս նյութը դիտել են - 7797 անգամ