«Մեր ազգը գնալով թաղման թափորի է վերածվում». Տիգրան Խզմալյան
2017-03-20 17:45:00

Տիգրան Խզմալյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Մի պարզ սոցիոլոգիական հաշվարկ կարելի է անել, առանց որևէ հարցումների:

Հաշվեք՝ քանի հազար մարդ է գալու երկու օրից Հաց Բերողի թաղմանը եւ համեմատեք այդ թիվը նրա կենդանության, բանտարկության ու հացադուլի օրոք Շահեն Հարությունյանի կազմակերպած բողոքի ցույցերի ու երթերի մասնակիցների թվին, որը հազիվ մեկ հազար մարդու էր հասնում:

Թաղման մասնակիցների թիվը ցուցարարների թվից այնքանով շատ կլինի, որքանով ստրկության հետ հաշտվողների թիվը մեր երկրում շատ է պայքարողների թվից: Մնացած լուռ մեծամասնության մասին խոսել ավելորդ է՝ նրանք «տերերի» հնազանդ ստրուկներ են:

Մեր ազգը գնալով թաղման թափորի է վերածվում եւ սա արդեն հենց ազգի թաղումն է»:

Տիգրան Խզմալյան

 

Այս նյութը դիտել են - 5340 անգամ