Ու՞ր է մեր աստվածավախ ոստիկանապետը...
2017-02-27 02:52:00
Ու՞ր է մեր աստվածավախ ոստիկանապետը...
Բոլորս քննադատում ենք ընտրակաշառք բաժանողներին ու վերցնողներին, դա լավ է իհարկե, մարդիկ պիտի հասկանան, որ դա անթույլատրելի է ու անբարոյականություն է ըստ էության:
Բայց հետաքրքիր է, ինչու՞ այդ կոնտեկստի մեջ չենք հիշատակում պետությանը, իր, այսպես կոչված, օրինապահ մարմիններով:
Ու՞ր է մեր աստվածավախ ոստիկանապետը:
Փոքր երկիր ենք, բոլորս գիտենք թե ով ինչով է զբաղված, կարծում եմ, անգամ ոստիկան լինելը հարկավոր չի, որպեսզի իմանաս թե կոնկրետ ովքեր են ընտրակաշառք բաժանողներն ու ստացողները, կամ ովքեր են մարդկանց անձնագրերը հավաքում, կամ ովքեր են իրենց պաշտոնական դիրքը չարաշահելով մարդկանց հրահանգավորում ընտրությունների հետ կապված:
Ու՞ր են մեր ոստիկաններն ու ԱԱԾ-ն, ինչու՞ չեն գործում...
Թորոս Ալեքսանյանի ՖԲ էջից
Այս նյութը դիտել են - 4411 անգամ