«Իմ տղու դեմ չպայքարել, թե չէ վատ կլինի». Վլադիմիր Գասպարյանը վախեցրել է.«Ժամանակ»
2017-02-24 09:26:00

«Ժամանակ» թերթը գրում է.

« Թիվ 2 ընտրական տարածքը, որը ներառում է Երևանի Աջափնյակ, Դավթաշեն և Արաբկիր համայնքները, ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի փեսան՝ Արթուր Գևորգյանը երեկ ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Արտակ Սարգսյանի (ՍԱՍ-ի Արտակ) չորս շտաբ է փակել և զգուշացրել՝ Դավթաշեն համայնքին չմոտենալ։

Նշենք, որ այս ընտրատարածքը ներառող Արաբկիր համայնքի Մոնումենտ թաղամասում ՍԱՍ-ի Արտակը վայելում է Հայկազ Բաղմանյանի հովանավորությունը «մանումետցի Մեսոյի» միջոցով։

Մեզ հասած տեղեկություններով՝ Վովա Գասպարյանը զանգահարել է Բաղմանյանին և զգուշացրել՝ «իր տղու դեմ չպայքարել», թե չէ վատ կլինի»։

Առավել մանրամասը՝ թերթի այսօրվա համարում

Այս նյութը դիտել են - 8554 անգամ