Սուրբ Սարգիսն այս տարի կնշվի հունվարի 23-ին...
2016-01-15 13:32:00

Սուրբ Սարգսի տոնը այս տարի նշվելու է հունվարի 23-ին: Այս մասին տեղեկացնում է Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժինը:

Նախքան այդ՝ հունվարի 18-ին, սկսվում է Առաջավորաց պահքը (այն հատուկ է միայն Հայ Առաքելական Եկեղեցուն), որը տեւում է հինգ օր` մինչեւ հունվարի 22-ը ներառյալ:

Չամուսնացած երիտասարդները, ժողովրդական սովորության համաձայն, հունվարի 22-ի գիշերը պետք է աղաբլիթ ճաշակեն:

Նշենք, որ աղաբլիթ ճաշակելու կապվում է փեսացուի կամ հարսնացուի երազահայտնությունը: Այդ օրը հիշատակելի սովորություններից է փոխինդով մատուցարանը դնել տան տանիքին կամ պատշգամբին եւ սպասել Սուրբ Սարգիս զորավարի ձիու պայտի հետքին:

Ըստ ավանդույթի՝ Սուրբ Սարգիսը պետք է հրեշտակների ուղեկցությամբ անցնի եւ ում մատուցարանի մեջ դրված ալյուրի կամ փոխինդի մեջ թողնի իր սպիտակ ձիու պայտի հետքը, այդ տարի կիրականանա նրա երազանքը:

Այս նյութը դիտել են - 1584 անգամ