Է՛հ, դրա փոխարեն լավ չէ՛ր լինի շարքային գողերի մի դասակ պահել` հանձնարարելով նրանց մտնել այս կամ այն բարձրաստիճան պաշտոնյայի տուն:))
2016-01-15 11:49:00
Ամեն տարի առնվազն երկու անգամ Հակակոռուպցիոն հանձնաժողով են ստեղծում, ինչքան կոռուպցիոներ կա` ընտրում են այդ հանձնաժողովի անդամ, բյուջեից էլ լիքը փող են հատկացնում, որ պայքարեն կոռուպցիայի դեմ:
Է՛հ, դրա փոխարեն լավ չէ՛ր լինի շարքային գողերի մի դասակ պահել` հանձնարարելով նրանց մտնել այս կամ այն բարձրաստիճան պաշտոնյայի տուն:))
Եթե թշվառության մեջ գտնվող սահմանամերձ Տավուշի մարզի մարզպետի տանը կարող է լինել 200 հազար դոլար արժողությամբ գումար եւ ապրանք /պարզ է, ավելին կա, այդքանն են հասցրել թռցնել/, ապա կարելի է պատկերացնել, թե ինչեր կան մնացած պաշտոնյաների տներում:
Չհաշված` բանկերում պահածը, զոքանչների ու սրա-նրա անունով ունեցած անշարժ գույքը:
Այնպես, որ շարքային գողերի դասակը ակտիվ գործելով` մի քանի օրում կարող է բացահայտել կոռուպցիոներներին եւ երկրում առկա կոռուպցիայի մոտավոր չափը:))
Թե չէ` հարկատուներիս հաշվին անգործունակ Հակակոռուպցիոն հանձնաժողովներ եք պահում, որ ի՛նչ անեք...
 
Այս նյութը դիտել են - 1380 անգամ