Դասերը կվերսկսվեն հունվարի 25-ից
2016-01-14 11:49:00

Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի միջնորդությունը, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության վարչապետի հանձնարարականը՝ հայտնում եմ, որ հանրակրթական, նախնական և միջին մասնագիտական ծրագրեր իրականացնող պետական ուսումնական հաստատություններում արձակուրդները կերկարացվեն:

Դասերը կվերսկսվեն հունվարի 25-ից։

Տեղական ինքնակառավարման մարմիններին պատկանող, ինչպես նաև ոչ պետական հաստատություններին առաջարկում եմ առաջնորդվել նույն աշխատակարգով։

Սույն որոշումը չի տարածվում բուհերի վրա։

Տեղեկացնեմ նաև, որ բաց թողնված դասերը կլրացվեն մինչ ուսումնական տարվա ավարտը։

Արմեն Աշոտյան / FB

Այս նյութը դիտել են - 1461 անգամ