Կոնսերվատորիան նոր ռեկտոր ունի
2016-12-15 00:03:00

Կառավարությունը հաստատեց «Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա» պետական ոչ առևտրային կազմակերպության ռեկտորի պաշտոնում Շահեն Հակոբի Շահինյանի ընտրության արդյունքները:

Համապատասխան որոշումը կառավարության հաստատմանը ներկայացրեց կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը, ով ասաց, որ նրա օրոք կոնսերվատորիայում բավականին առաջընթաց է գրանցվել:
Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով՝ Շահեն Շահինյանի հետ կկնքվի աշխատանքային պայմանագիր` 5 տարի ժամկետով:

Այս նյութը դիտել են - 7989 անգամ