ԵՊՀ բանասիրական ֆակուլտետի 1993 թվ. շրջանավարտների գրական ժողովածուի շնորհանդեսը...
2016-01-12 10:16:00

ԵՊՀ բանասիրական ֆակուլտետի 1993 թվ. շրջանավարտների գրական ժողովածուի շնորհանդեսը

 

Հունվարի 12-ին, ԵՊՀ բանասիրական ֆակուլտետի դահլիճում տեղի ունեցավ «Մեր գիրքը»  ԵՊՀ բանասիրական ֆակուլտետի 1993 թվ. շրջանավարտների գրական ժողովածուի շնորհանդեսը:
    1993 թվականի բանասիրականի շրջանավարտները իրենց գրական ստեղծագործություններն են զետեղել գրքում: 
Գրքի մեկենաս Ջոն Թորոսյանի հուզմունքը զգալի էր նաև իր խոսքում: 
 Ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին լույս դարձած բոլոր ուսուցիչների հիշատակը: 
   Գրքի կապակցությամբ իրենց շնորհավորական խոսքով հանդես եկան գրքի գլխավոր խմբագիր ՝ բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վանո Եղիազարյանը, գրքի համահեղինակներ ՝ Արմեն Հակոբյանը, Հասմիկ Իսոյանը , ինչպես նաև կուրսի ավագը: 
Շնորհավորական խոսք ասաց նաև Արմեն Ավանեսյանը: 
1993 թվականի բանասիրականի շրջանավարտների մասին , գրականագետ Աբգար Ափինյանը ասաց. «Այդ կուրսը հեղափոխականների կուրս էր»: Եվ այս գիրքն էլ հեղափոխության ծնունդ է:

Գրքի լուսընծայման կապակցությամբ գրքի մեկենաս Ձոն Թորոսյանին և համահեղինակներին  շնորհավորում է նաև  USArmeninews.com կայքի խմբագրական կազմը:
Այս նյութը դիտել են - 3070 անգամ