Նոր Սփյուռքը ո՛չ ֆինանսապես, ո՛չ ինտելեկտով բարեգործություն անելու մակարդակ չունի
2016-11-25 18:06:00
Ավարտվեց «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից կազմակերպված ամենամյա հեռուստամարաթոնը, որն այս տարի կրում էր «Իմ Արցախը» խորագիրը: Այս տարի նվիրատվության ընդհանուր գումարը կազմեց մոտ 16 մլն դոլար:
Ինչո՞ւ նվիրատուների ցանկում հիմնականում նույն մարդկանց անուններն են, և ինչո՞ւ տարեցտարի սփյուռքահայերը ավելի քիչ են նվիրատվություն կատարում: Այս հարցերի շուրջ «Առաջին լրատվական»- ը զրուցեց քաղաքագիտության դոկտոր Հայկ Ա. Մարտիրոսյանի հետ:
Ա. Մարտիրոսյանը նշեց, որ կա երկու հանգամանք՝ վստահության իսպառ բացակայությունը, ոչ թե նվազումը և Սփյուռքի աստիճանական տարալուծումը:
«Հին Սփյուռքը մինչև 90-ականների արտագաղթը արդեն ձուլվել, ուծացվել է մեծամասամբ, իսկ այն Սփյուռքը, որը նոր արյուն է ներարկել ընդհանրապես արտասահմանի հայության մեջ, Հայաստանից արտագաղթածներն են, նրանք դեռևս ո՛չ ֆինանսապես և ո՛չ ինտելեկտուալ առումով այն մակարդակին չեն, որ կարողանան բարեգործություններ անել, հաճախ անգամ հետաքրքրություն էլ չունեն: Ես չգիտեմ Ռուսաստանից դուրս ապրող որևէ Հայաստանից գաղթած, Սփյուռքում ապրող հայի, որը ցանկանար կամ կարողանար մեծ գումարներ տրամադրել: Կա բավականին տխուր իրավիճակ. չեն վստահում և տարալուծվում են»:

Մանրամասները՝ տեսանյութում:
Այս նյութը դիտել են - 5801 անգամ