Ինչու են ամուսնական մատանին կրում մատնեմատին...
2016-01-10 01:03:00

Shabat.am-ը գրում է.

Գեղեցիկ չինական իմաստություն:

Ինչ եք կարծում, ինչու են ամուսնական մատանին կրում մատնեմատին: Հնում համարում էին, որ մատնեմատից մինչև սիրտ ուղիղ երակ է անցնում:

Իսկ ահա չինացիներն իրենց վարկածն ունեն այդ հաշվով:

Այսպիսով, այս երկրում ընդունված է կարծել, որ ձեռքի բութ մատները խորհրդանշում են ծնողներին, ցուցամատերը`քույրերին և եղբայրներին, միջնամատը մարդն ինքն է, մատնեմատը նրա երկրորդ կեսն է, իսկ ճկույթները`երեխաները:

Իսկ այժմ փորձեք իրար միացնել բոլոր մատներն այնպես, ինչպես պատկերված է նկարում:

oQhYOG88wGwcY28SGY5otd0sFTayrb.img

Ահա թե ինչ է ստացվում:

Ճկույթները, ցուցամատերն ու բթերը մնում են շարժուն: Դա նշանակում է, որ վաղ թե ուշ դուք կլքեք ծնողական տունը, եղբայրներն ու քույրերը նույնպես կհեռանան ձեզանից, և նույնիսկ ձեր երեխաները հավերժ չեն մնա ձեր կողքին:

Իսկ ահա մատնեմատերը հնարավոր չէ բաժանել միմյանցից  (կամ անչափ դժվար է): Այսպիսով, սա նշանակում է, որ ամուսինն ու կինը պետք է միասին լինեն ողջ կյանքի ընթացքում:

Ահա այսպիսի հետաքրքիր մեկնաբանություն:

Թերևս կարևոր չէ, որ մատին կրել մատանին, կարևորն այն է, որ տանը տիրի սեր և երջանկութուն:

 
Այս նյութը դիտել են - 2598 անգամ