Նոր մարդիկ են եկել, որոնք ուզում են իրենց թիմով աշխատել. Նվեր Մնացականյանը` Հ1-ից հեռանալու մասին
2016-11-16 12:18:00
Հանրային հեռուստաընկերության լրատվական եւ վերլուծական հաղորդումների նոր տնօրեն Հարություն Հարությունյանը լուրջ փոփոխություններ է սկսել հեռուստաընկերությունում: Նա մտադիր է կադրային փոխատեղումներ անել, նոր հաղորդումներ եթեր բերել, որի արդյունքում Հանրային հեռուստաընկերության «Առաջին լրատվական» ծրագրի հաղորդավար Նվեր Մնացականյանը հեռացվել է աշխատանքից: 
Այս առնչությամբ ArmLur.am-ը զրուցեց «Առաջին լրատվական» ծրագրի հաղորդավար Նվեր Մնացականյանի հետ: 
–Պարո՛ն Մնացականյան, ինչո՞վ է պայմանավորված Ձեր հեռացումը, չցանկացա՞ն Ձեզ հետ աշխատել կամ Դուք որոշեցի՞ք նոր տնօրենի հետ չաշխատել:
-Նոր մարդիկ են եկել, որոնք ուզում են իրենց թիմով աշխատել, նոր ոճով աշխատել, իրենց ձեռագրով աշխատել: Անկեղծ ասած` ողջունում եմ իրենց ձեռագիրն ու աշխատանքը:
-Իսկ որտե՞ղ եք Ձեզ տեսնում: Կվերադառնա՞ք արդյոք նախկին գործընկերների մոտ «Շանթ» հեռուսաընկերությունում:
-Դժվար թե:
-Իսկ հետագա պլանների հետ կապված կա՞ հստակեցում:
-Դե այսօր ոնց ես այդպիսի բան ասեմ, իհարկե պլաններ շատ կան:
 Քնար Մանուկյան  
armlur.am
Այս նյութը դիտել են - 2105 անգամ