Բժիշկները կոչ են անում պարտադիր սննդակարգ մցնել ձիթապտուղը
2016-09-14 14:09:00

Ձիթապտուղը կարող է հանգիստ մրցակցել այլ օգտակար մթերքների հետ իր հատկությունների շնորհիվ:

Ձիթապտուղը իջեցնում է սիրտ-անոթային հիվանդությունների ռիսկը` խոլեստիրինի մակարդակի և արյան ճնշման իջեցման շնորհիվ: Արդյունքի հասնելու համար բավական է օգտագործել մի բաժակի չափ ձիթապտուղ: Գաղտնիքը վիտամին E-ի մեծ քանակի, ինչպես նաև յուղաթթուների պարունակության մեջ է:

Բացի այդ հակաբորբոքային հատկությունների շնորհիվ ձիթապտուղը օգնում են հաղթահարել ցավային զգացողությունները: Այն համարվում է կատարյալ մթերք մազերի և մաշկի համար, քանի որ այն պարունակում է շատ թթուներ և հակաօքսիդանտներ: Դրանք նաև երկաթի արժեքավոր պաշար են և կարող են բարձրացնել հեմոգլոբինի մակարդակը:

Ձիթապտղի յուղը նույնպես շատ օգտակար է: Դրա մեջ պարունակող օմեգա-3-ն անհրաժեշտ է գեղեցիկ մազեր, եղունգներ և մաշկ ունենալու համար: Այն նաև լավացնում է արյան շրջանառությունը:

Աղբյուր` LADYNEWS.am

Այս նյութը դիտել են - 13798 անգամ