Աղիների մաքրում և օրգանիզմի երիտասարդացում կտավատի ալյուրով
2016-09-14 14:01:00

Կտավատի սերմերից պատրաստած ալյուրը օրգանիզմից հանում է թունավոր նյութերը, շլակները, իջեցնում խոլեստերինի մակարդակը: Այն նաև սպանում է սնկներին և վիրուսներին:

Օգտագործման ցուցումներ.

- Վերին շնչառական ուղիների լորձաթաղանթների բորբոքում

- Աղեստամոքսային համակարգի բորբոքում

- Գաստրիտ

- Խոց

- Միզուղիների հիվանդություն` պիելիտ, ցիստիտ

- Մարմնի մեծ քաշ

- Շատ արդյունավետ է կանխարգելիչ օգտագործման համար:

Օգտագործման եղանակը․

Այն կարելի է օգտագործել ավելացնելով սննդի մեջ՝ 2-3 թեյի գդալ մեկ չափաբաժնի համար:

Աղիների մաքրելու համար հետևեք այս աղյուսակին․

1 շաբաթ՝ 1 թեյի գդալ ալյուր+100 գր թթվասեր կամ կեֆիր

2 շաբաթ՝ 2 թեյի գդալ ալյուր+100 գր թթվասեր կամ կեֆիր

3 շաբաթ՝ 3 թեյի գդալ ալյուր+150 գր թթվասեր կամ կեֆիր

Եթե դժվարանում եք գնել ալյուր, գնեք սերմը և աղացեք տանը:

Այս խառնուրդը պետք է օգտագործել նախաճաշի փոխարեն: Հաստ աղիքը կմաքրվի պարազիտներից և լորձից ու միաժամանակ կպահպանի աղիքների միկրոֆլորան:

Թթվասերը կարող եք փոխարինել ցանկացած այլ կաթնամթերքով: Օրգանիզմը մաքրելու ժամանակահատվածում պարտադիր պետք է պահպանել ջուր խմելու ռեժիմը՝ օրական 2 լիտր:

Այս միջոցը դրական ազդեցություն է ունենում ողջ օրգանիզմի վրա: Կտավատի օգտագործումից քիչ ժամանակ անց դուք կզգաք թեթևություն և ուժերի հոսք: Կտավատի սերմը հրաշալի բնական մթերք է ձեր առողջության և գեղեցկության համար:

Աղբյուր` LADYNEWS.am

Այս նյութը դիտել են - 9096 անգամ