Դեկտեմբերի 28-ը Կինոյի միջազգային օրն է
2015-12-28 09:07:00

Կինոյի միջազգային օրը կինեմատոգրաֆների, ինչպես նաեւ այդ զարմանալի արվեստի՝ կինոյի բոլոր սիրահարների տոնն է: 1895 թվականի դեկտեմբերի 28-ին փարիզյան «Գրանդ կաֆե»-ում ցուցադրվել է Լյումիեր եղբայրների սինեմատոգրաֆիայի առաջին սեանսը: Նույն թվականին ֆրանսիացի Օգյուստ եւ Լուի Լյումիեր եղբայրներն իրենց հայտնագործած «Սինեմատոգրաֆ» սարքի պատենտն էին ստացել:

1985 թվականի մարտի 22-ին նրանք Փարիզում ընկերների նեղ շրջանակի համար ցուցադրում են կարճատեւ ժապավեն՝ «Բանվորների ելքը Լյումիեր գործարանից» անվանումով:

Սակայն, ըստ Calend-ի, կինոյի ծննդյան օրը համարում են դեկտեմբերի 28-ը, երբ փարիզյան սրճարանում ֆրանսիացի եղբայրներն արդեն հանրության լայն շրջանակի համար ցուցադրում են «Գնացքի ժամանումը Լա Սյոտա կայարան» կարճամետրաժ ֆիլմը: Սա պատմության մեջ առաջին ֆիլմն է, որը հանդիսատեսին ցուցադրվել է փողով:

Այս նյութը դիտել են - 1752 անգամ