Արեն Բաբլումյանը արժանացավ «Տարվա ուրոլոգ» անվանակարգի մրցանակին...
2016-07-13 00:06:00

«Համազգային վստահություն» խորհրդի կողմից կազմակերպված «Տարվա բժիշկ», «Տարվա բուժհիմնարկ» մրցանակաբաշխությանը «Արմենիա» ՀԲԿ ուրոլոգիական կլինիկայի ղեկավար, բ.գ.թ. Արեն Բաբլումյանը մրցանակի արժանացավ «Տարվա ուրոլոգ» անվանակարգում:

«Տղամարդու Առողջություն» ՀԿ նախագահ, Երևան քաղաքի գլխավոր ուրոլոգ, ԵՊԲՀ ուրոլոգիայի ամբիոնի դոցենտ Արեն Բաբլումյանը մեզ հետ զրույցում ասաց, որ հաճելի է գնահատված լինելը. «Օրինակ՝ պացինետներիցս մեկը բանաստեղծություն էր նվիրել ինձ: Հավատացեք, որ ցանկացած նվերից շատուշատ ավելի թանկ է…»։

Ա. Բաբլումյանն ընգծեց. «Բժշկի համար ամենակարևորն առողջ հիվանդ ունենալն է, քանի որ նա յուրաքանչյուր հիվանդի հետ հիվանդանում և առողջանում է»:

Այս նյութը դիտել են - 7391 անգամ