«ՄԱՉԱՆԵՆՑ» ԹԱՏՐՈՆՈՒՄ ԿԱՅԱՑԱՎ «3-ՐԴ ԱՉՔ» ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ՊՐԵՄԻԵՐԱՆ
2016-06-28 10:38:00

Մեր քաղաքում մշակութային կյանքը զարգացնելու նպատակով քաղաքապետարանը խթանում է այստեղ գործող մշակութային օջախների գործունեությունը: Մշակութային կյանքում մեծ դեր կատարող թատրոնի եւ թատերական արվեստի զարգացման համար քաղաքապետարանը աջակցում է այստեղ գործող «Հայ միասնության խաչ» ԲՄՀԿ-ի «Մաչանենց» թատրոնին: Քաղաքապետարանի աջակցությամբ թատրոնն ընթացիկ տարվա ընթացքում բեմադրել է արդեն 2 տասնյակից ավելի ներկայացում:

Օրերս կայացավ հերթական «3-րդ աչք» ներկայացման պրեմիերան` բեմադրված ՎալենտինԿրասնոգորովի համանուն պիեսի հիման վրա: 
Ներկայացման առաջնախաղին պատվավոր հյուր էր Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանը:

«Հայ միասնության խաչ» ԲՄՀԿ-ի հիմնադիր նախագահ Գրիգոր Բաբախանյանը շնորհակալություն հայտնեց քաղաքապետ Կարեն Գրիգորյանին` թատրոնին աջակցելու համար:

Ներկայացման կայացման մասին վկայում էին հանդիսատեսի բուռն ծափերը:


Այս նյութը դիտել են - 1784 անգամ