Հայաստանում 300 դոլարը կհերիքի երեք հոգուց բաղկացած ընտանիքի Նոր տարվա նորմալ սեղանի համար
2015-12-15 10:21:00

Հայաստանում 300 դոլարը կհերիքի երեք հոգուց բաղկացած ընտանիքի Նոր տարվա նորմալ սեղանի համար: Լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք է հայտնել սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը: 

Նրա խոսքով, վերջերս Հայաստանի շատ բնակիչներ սկսել են Նոր Տարին ընկալել ոչ թե որպես տոն, որի ընթացքում պետք է ուրախանալ, այլ  առիթ ուտելիքով լի հսկայական շքեղ սեղան բացելու համար, որի մեծ մասը հետո թափելու են: Սակայն որքան էլ տարօրինակ է, բնակչության ընդամենը 1 տոկոսն է վարկ վերցնում տոները, այդ թվում` Նոր Տարին անցկացնելու համար, չնայած թվում էր, թե նման մարդկանց քանակն անհամեմատ ավելի մեծ է: 

Ինչպես ցույց է տվել Հայաստանում անցկացված սոցիոլոգիական հարցումը, ամեն երրորդ ընտանիքը Նոր Տարին տանը չի նշում. ինչ-որ մեկն ուղղակի տոնելու փող չունի, մեկն էլ` հակառակը, շատ փող ունի եւ կարող է իրեն թույլ տալ մի քանի օր անցկացնել այլ քաղաքում կամ այլ երկրում: Նրանք, ովքեր ծագումով գյուղից են, հաճախ Նոր Տարին իրենց գյուղում են տոնում. դա եւ էժան է, եւ հարազատների հետ հանդիպելու առիթ է: 

Ահարոն Ադիբեկյանը նշել է նաեւ, որ ամբողջ աշխարհում Նոր տարվա տոներին խանութներում գներն ընկնում են, իսկ Հայաստանում չգիտես ինչու բարձրանում են, հավանաբար վաճառողները վստահ են, որ իրենց ապրանքն ամեն դեպքում գնելու են:

 

http://med.news.am/

Այս նյութը դիտել են - 2478 անգամ