Ի՞նչը կուտի Միհրան Պողոսյանը
2016-05-16 09:57:00


Ի՞նչը կուտի Միհրան Պողոսյանը

Washington Post-ի տեսաբան Դան Միլբենքը ստիպված է եղել բառացիորեն ուտել ԱՄՆ-ում նախընտրական արշավի մասին սեփական հոդվածը, երբ հանրապետականներից ԱՄՆ թեկնածու Դոնալդ Թրամփը հաղթել է իր կուսակիցներին: 7 ամիս առաջ Միլբենքը խոստացել էր, որ եթե Թրամփն առաջ անցնի մյուս հանրապետականներից, ինքը «կուտի սեփական բառերը», այսինքն՝ Washington Post-ում իր հոդվածը:

Այս կերպ լրագրողը ստիպված է եղել պատասխան տալ իր բառերի համար, երբ Թրամփը հաղթել է իր մրցակից հանրապետականներին, իսկ ընթերցողները նրան խնդրել են տեր կանգնել խոստմանը: Եվ Միլբենքն արել է դա2014թ. դեկտեմբերի 9-ին ՀՀ հարկադիր ծառայության աշխատակիցները՝ ԴԱՀԿ ծառայության պետ Միհրան Պողոսյանի ղեկավարությամբ, Ծիծեռնակաբեռդի հուշահամալիրում հանդիսավոր երդվեցին: «Այս Սուրբ վայրում երդվելն էլ ավելի պարտավորեցնող է: Դուք պատիվ ունեք ծառայելու Հայաստանի Հանրապետությանը, կրելու եք ուսադիրներ, ինչը մեծ պատիվ է յուրաքանչյուրիս համար: Ուսադիրը պարտավորեցնում է հատուկ վերաբերմունք ունենալ մեր պետության և քաղաքացու նկատմամբ, դուք պետք է սպային արժանի վարվելակերպով կարողանաք վայելել քաղաքացու հարգանքը...»,-ասել էր Միհրան Պողոսյանը դիմելով երդման արարողությանը մասնակցող ԴԱՀԿ աշխատակիցներին:Շուրջ 1.5 տարի անց Միհրան Պողոսյանը հայտնվեց սկանդալային պատմության կիզակետում, համաձայն որի օֆշորային ընկերությունների գաղտնազերծված միլիոնավոր փաստաթղթերում կան նաև հայաստանցիների՝ նրա և նրա բարեկամների անունները։

Պողոսյանը, ըստ հրապարակման, Պանամայում գրանցված երեք ընկերությունների բաժնետեր է, շվեյցարական բանկերից մեկում դրանցից երկուսի հաշվեհամարների կառավարման իրավասու միակ անձը:

Ըստ հետաքննության, օֆշորային ընկերություններն են տնօրինում նաև Հայաստանում գրանցված կազմակերպություններ, որոնք ծառայություններ են մատուցում Պողոսյանի գլխավորած ԴԱՀԿ ծառայությանը:

Ստացվում է, որ հետևելով Washington Post-ի տեսաբան Դան Միլբենքի օրինակին՝ հասարակությանը խաբելու, սուտ երդում տալու համար Միհրան Պողոսյանը պետք է մի բան ուտի: Իսկ թե ի՞նչ և ո՞ւմ հրամցմամբ նա դա կուտի` հայ հասարակության որոշելիքն է:

shame.am

Այս նյութը դիտել են - 2604 անգամ