Այս խառնուրդը կօգնի մաքրել արյունատար անոթները, լյարդը, երիկամները, բուժել սիրտն ու ազատվել քաղցկեղից
2016-05-05 00:25:00



Բուլղարացի պրոֆեսոր Քրիստո Մերմեսկին ներկայացրել է մի բաղադրատոմս, որը օգնում է մաքրել արյունատար անոթները, բուժել սիրտը, ամրացնել իմունային համակարգն ու մաքրել լյարդն ու երիկամները: Պրոֆեսորի պնդմամբ, այն հանդիսանում է քաղցկեղի բոլոր տեսակների դեմ պայքարող ամենահզոր բնական միջոցը, բացի այդ այն նպաստում է հիշողության կարգավորմանը և նվազեցնում է սրտի նոպայի առաջացման հավանականությունը:

 Բաղադրատոմս.

• 15  թարմ կիտրոն,
• 12 պճեղ թարմ սխտոր,
• 900 գրամ բնական մեղր,
• 400 գրամ ծլեցրած ցորեն,
• 400 գրամ թարմ հունական ընկույզ,

 Ինչպես ծլեցնել ցորենը


Մեծ տարայի մեջ լցրեք կանաչ ցորենը, վրան լցրեք ջուր, որպեսզի այն ծածկվի ու թողեք մնա այդպես ամբողջ գիշեր:Առավոտյան ջուրը  քամեք, ցորենը լվացեք, վրան ջուր լցրեք ու 12 ժամ հետո նորից քամեք: 24 ժամ հետո ցորենն արդեն ծլած կլինի:

 Պատրաստման եղանակը՝


Մանրացրեք հունական ընկույզը, ծլեցրած ցորենի սերմերը և  սխտորը: 5 հատ կիտրոնը կեղևի հետ միասին մանրացրեք ու ավելացրեք  ցորենի խառնուրդի հետ: Մնացած 10 կիտրոնը քամեք ու հյութը խառնեք մնացած մթերքների հետ: Բոլոր բաղադրիչները խառնեք այնքան, մինչև որ ստացվի միատարր զանգված: Փայտե գդալով ավելացրեք մեղրն ու այն խառնեք: Խառնուրդը լցրեք ապակե բանկայի մեջ ու դրեք սառնարանում 3 օր:

Ինչպես ընդունել.

Նախաճաշից, ճաշից ու քնելուց 30 րոպե առաջ ընդունեք 1-ից 2 ճ/գ գդալ: Եթե այս միջոցը օգտագործում եք որպես քաղցկեղից դեմ բայքարող  միջոց, ապա այդ դեպքում պետք է ընդունեք յուրաքանչյուր 2 ժամը մեկ՝ 1-ից 2-ական ճ/գ :

Մասնագետը նշում է, որ այս բաղադրատոմսը կօգնի մարդկանց բուժվել քաղցկեղից, կպարգևի նրանց առողջ, էներգետիկ ու երիտասարդ մարմին:

 Աղբյուրը՝    healthyfoodhelp.net

Այս նյութը դիտել են - 3825 անգամ