ԲԱՎԱԿԱՆ Է ԾԾԵՔ ԺՈՂՈՎՐԴԻ ԱՐՅՈՒՆԸ
2016-04-26 09:33:00
Ժողովրդին մի ահաբեկեք, իսկ այն, որ բոլորս ենք տեսնում, թե ինչ է կատարվում երթուղայիններում, վարորդները կիսախարխուլ գազերելներով, ինչպես են ուղևորներին տեղափոխում ու համարյա իրար գիրկ նստեցնում, որ տանեն ու սեփականատիրոջ բերանը փակեն, բոլորս լավ գիտենք: 
Մեր բնակչության հիմնական մասը աղքատ է, իսկ կառավարությունը պետական բյուջեն խժռում է, բնակարաններ ու մեքնենաներով ապահովում կառավարության անդամներին, երբ երկրում պատերազմական իրավիճակ է ու դեռ մեր երկրի իշխանություններն թաքնվում են, ինչ եք ուզում... ու բավական չէ ուզվորի կարգավիճակում լինենք, բա երբ ենք պահանջողի դերով հանդես գալու:

Ու ինչու պետք է ամեն բան սեփականաշնորհված լիներ՝ գծեր, տարածքներ, առանձին երթուղային ավտոբուսներ: Ինչու քաղաքապետարանը իր ուշադրության տակ չի պահում, իրենց ծախած գծերի տերերին ու նրանց ծավալած գործունեությունը, թե միայն փողն է հետաքրքրում քաղաքապետարանին, ինչու համար է Երևանի տրանսպորտի վարչությունը, թե ահաբեկչություն անվան տակ, այս դեպքը պետք է լղոզեք, անցնի գնա... մի անգամ պաշտոնյաներին գցեք էդ երթուղայինների մեջ ու ասեք՝ գնա, տեսնեմ քանի րոպե կդիմանան, թե սովոր են իրենց շքեղ մեքենաներով շրջել ու պետք եղած պահին մեր վրայով անցնեն... այո՛, ասում եմ՝ անտերուդուս վիճակ է ամեն տեղ... նախնադար... իսկ 2015 թ.-ի նոյեմբերի 3-ին Տուլայում վթարված ավտոբուսը պատկանել է նույն «Քինգ Դելյուքսօ» ընկերությանը, որի սեփականատերը Արթուր Հարությունյանն է:
Վթարի արդյունքում զոհվեց 8 ուղևոր: Ու մինչև այսօր այդ վթարի հստակ պատճառը չեն ասում: Եվ... ով պատժվեց, ով պատասխան տվեց... փոխարենը ծծում եք ժողովրդի արյունն ու ինչքան հնարավոր է՝ խեղճացնում...
Ցավակցում եմ մահացածների հարազատներին, իսկ վիրավորներին մաղթում շուտափույթ ու կատարյալ առողջություն...

Արթուր Բաղդասարյան
Այս նյութը դիտել են - 1760 անգամ