ԱՄՆ դեսպանատան պատասխանը ռուսական թերթի սադրանքին
2016-04-26 09:28:00

Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը հայտարարություն է տարածել՝ պատասխանելով ռուսատսանյան «Իզվեստիա» թերթին։

«Վերջերս իր թերթում լույս տեսած մի հոդվածում «Իզվեստիա» պարբերականը հայտնում է, որ Երեւանում Ռուսաստանի դեսպանատան եւ Հայաստանի դիվանագիտական շրջանների ենթադրյալ աղբյուրների համաձայն՝ ԱՄՆ-ն ուղղակիորեն ֆինանսավորում է ընդդիմադիր կուսակցություններին Հայաստանում հակառուսական տրամադրություններ զարգացնելու համար: Միայն մեկ բան կարող ենք ասել այդ ամենի կապակցությամբ. нет: Հոդվածում տեղ գտած սյուրռեալիստական պնդումները ավելի անիրական չէին կարող լինել: Դեսպանատունը եւ ԱՄՆ ՄԶԳ-ն հպարտությամբ եւ ամենայն թափանցիկությամբ ֆինանսավորում են քաղաքացիական հասարակության տարբեր կազմակերպություններին՝ նրանց հաղորդելով գործիքներ եւ միջոցներ ժողովրդավարական հաստատությունները հզորացնելու եւ միջին հայի կյանքը բարելավելու համար:

Մենք հպարտ ենք, որ Հայաստանի քաղաքացիական հասարակությունը մնում է ամենաուժեղ, ամենաազատ եւ ամենակենսունակ քաղաքացիական հասարակություններից մեկը տարածաշրջանում: Միգուցե արժե, որ «Իզվեստիա» պարբերականը հայացք նետի Ռուսաստանի քաղաքացիական հասարակության դրության վրա եւ համեմատի»,- ասվում է հայտարարության մեջ:

Այս նյութը դիտել են - 1458 անգամ