Նախագահի խոսնակը՝ պայթյունի մասին. Ոստիկանությունը կուժեղացնի պարեկապահակային ծառայությունը
2016-04-26 09:18:00

ՀՀ նախագահի մամուլի քարտուղար Վլադիմիր Հակոբյանը հայտարարություն է տարածել Երևանում մարդատար ավտոբուսի պայթյունի վերաբերյալ։ Դրանում, մասնավորապես, ասվում է.

«Երևանում ուղևորատար ավտոբուսում տեղի ունեցած պայթյունի վայրում իրականացվում են փրկարարական և քննչական աշխատանքներ: Հայաստանի Հանրապետության նախագահին պարբերաբար զեկուցվում է աշխատանքների ընթացքի վերաբերյալ:

Նախագահ Սարգսյանը Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը հանձնարարել է ուժեղացնել պարեկապահակային ծառայությունը: Առողջապահության նախարարությունը իրականացնում է անհրաժեշտ միջոցառումներ` տուժածներին բուժօգնություն ցուցաբերելու ուղղությամբ:

Հանրությանը կոչ ենք անում զերծ մնալ չստուգված տվյալների տարածումից»,- նշել է նա:

Այս նյութը դիտել են - 1342 անգամ