Վահագն Դավթյան-ԶԱ՛ՐԿ, ԱՐՑԱԽ-բանաստեղծություն Հնչում է Սիլվա Յուզբաշյանի ձայնը
2016-04-22 01:44:00

․․․Արցա՛խ, մի բուռ Արցախ,
Դու աշխարհի համար մի փշուր հող ես լոկ
Եվ սակայն մեզ համար հսկա զոհասեղան...

Ու թե հնար լիներ կայծակները խաչել,...

Ես զոհերիս վրա կվառեի խաչերն այդ հրեղեն,
Ու թե հնար լիներ Հարդագողի ճամփան
Ոլորել ու դարձնել հսկա ծաղկեպսակ,
Ես զոհերիս վրա կդնեի պսակն այդ արցունքոտ,
Որ աշխարհին արար տեսանելի լիներ...
Ուրեմն, զա՛րկ, Արցախ,
Զա՛րկ, իմ զարմանալիդ...
Չկա ուրիշ հնար և ուրիշ ելք չկա,
Քանզի ոսոխը քո՝ այդ քոչվորը վայրի
Այդ լեզուն է միայն, որ հասկանում ճշտիվ
Եվ այդ լեզվից է լոկ, որ փոխվում է կրկին
Խուճապահար հոտի...
ՎԱՀԱԳՆ ԴԱՎԹՅԱՆ


Այս նյութը դիտել են - 20746 անգամ