Հայտնի չէ, թե այդ օգնությունն ուր է գնում, քանի որ մեր զինվորն այսօր չի ստանում ոչ մի օգնություն...
2016-04-20 01:22:00
ԱՄՈ՛Թ, ՀԱԶԱ՛Ր ԱՄՈԹ Թերեզա Ասատրյանն իր սեփական միջոցներով մի քանի անգամ փոքրիկ օգնություններ է տարել սահմանամերձ գոտիներ, փոքրիկ, որովհետև իր միջոցներն անսպառ չեն և սուղ են: 
Ստեղծված իրավիճակում նա իր հասարակական կազմակերպության բլանկով օրերս մի քանի խոշոր կազմակերպությունների դիմեց՝ օրինական ճանապարհով օգնություն ակնկալելով, որպեսզի հասցնի սահման (օրինական, որովհետև յուրաքանչյուր ստացված լումայի կամ ապրանքի համար տրամադրվելու էր համապատասխան ստացական), սակայն մեր հարգարժան գործարարների միաբերան մերժումը նույն սցենարով էր գրված. իրենք համագործակցում են միայն ՀՀ և ԼՂՀ նախագահների հետ՝ օրական միլիոնների օգնություն տրամադրելով (իբր ԼՂՀ-ի և սահմանամերձ գոտիների համար): 
Այնինչ, իրականությունն այլ է. մեծ սրտի ցավով պատմեց Թերեզա Ասատրյանը, որ այնտեղ տեսածն ու այստեղ լսածն իրար ամենևին չեն համապատասխանում. երեկ կրկին անգամ այցելելով սահմանամերձ զորամասերից մեկը (հասկանալի պատճառներով չենք նշում՝ որը)՝ տեսել է, որ մեր այօրվա խաղաղություն ապահովող և երկիրը պաշտպանող քաջ զինվորներն իրականում շատ անտեսված ու վատ վիճակում են. մի չնչին քաղցրավենիք գնում են ծնողների ուղարկած փոքրիկ գումարներով, սակայն ծնողներից չեն կարող դրամ ուզել, քանի որ բոլորի ընտանիքներն էլ ծանր պայմաններում են ապրում:
Հայտնի չէ, թե այդ օգնությունն ուր է գնում, քանի որ մեր զինվորն այսօր չի ստանում ոչ մի օգնություն, բայց պատվով և արիաբար կատարում է այն պարտքը, որը չգիտես ինչու ոչ բոլորին է վերաբերում: Դրա մասին « հոգացողներն» իրենք զուրկ են այդ պարտքի զգացումից, նաև շատ այլ զգացումներից...
Այս նյութը դիտել են - 5836 անգամ