ԼՂՀ փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը հայտարարեց, որ Արա Աբրահամյանից իրենք գումար չեն ստացել ...
2016-04-16 23:00:00

Արա Աբրահամյանի մասին շատ ենք հիշում, բայց ստիպված ենք: Քանզի այս միջգալակտիկական խայտառակությունը հանգիստ չի տալիս թե մեզ, թե բոլորին: Այսպես, ապրիլյան պատերազմից հետո նա հայտարարեց, որ զոհաբերել է Արցախին 5 միլիոն ռուբլի և 100 հազար ամերիկյան դոլար: Իսկ այսօր պարզ է դարձել, որ իրականում նման բան չի արել, այլ, իր կերպարին համաձայն, լոպազ-լոպազ դուրս է տվել:


Այսպես, երեկ ԼՂՀ փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը հայտարարեց, որ Արա Աբրահամյանից իրենք գումար չեն ստացել և Արա Աբրահամյանի անունը որևէ փոխանցման մեջ չկա։ Այս մասին գրում է Elq.am-ը և եզրակացնում, որ Արա Աբրահամյանը, մեղմ ասած, անբորայական աֆերիստ է:


Սակայն կարծում ենք, որ իրականում այդ գումարները Աբրահամյանը փոխանցել է, բայց իր կողմից բացված հաշվին: Իսկ ինչո՞ւ: Որպեսզի ուրիշներից էլ փող կպցնի Ղարաբաղի անվան տակ և դրա մեծ մասը լափի, փոքր մասն էլ ուղարկի Ղարաբաղ: Սա է ՌՀՄ նախագահի գործունեության հիմնական սկզբունքը, նպատակը և կյանքի իմաստը: Այլ բանի նա ընդունակ չէ:

shame.am

Այս նյութը դիտել են - 1659 անգամ