Խնդրանք՝ լրատվականներին...
2016-04-15 01:01:00

Լրատվականների, բլոգների, կայքերի հարգելի պատասխանատուներ...

Գիտակցելով պահի լրջությունը, խնդրում եմ, որպեսզի ՀՀ ՊՆ մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանի ֆեյսբուքյան «պաշտոնական» գրառումները, մասնավորապես, զոհված զինվորների  մասին տեղեկատվությունը,  կայք կամ բլոգ հղումով տանելիս, զերծ մնալ  « ձեր գրառումը տեղ գտավ այսինչ բլոգում կամ կայքում, շնորհակալություն» հայտնելու ձևը օգտագործելը:
  Մեկը  հարցնող լինի, ինչի՞ համար եք շնորհակալություն հայտնում՝ մահվան բոթը լսելո՞ւ:

  Հուսանք, հաշվի կառնեք խնդրանքս:
  Կանխավ շնորհակալ եմ:

 
Գայանե Մանուկյան
Այս նյութը դիտել են - 1691 անգամ