Ռուսաստանն Իրան է ուղարկում ՝՝Էս 3ՕՕ՛՛ մակնիշի երկիր երկինք տիպի համակարգեր
2016-04-12 11:04:00

Ռուսաստանը սկսեց Իրան արտահանել առաջնային հրթիռային համակարգերի առաջին խմբաքանակը։ Այսպիսով Մոսկվան Թեհրանին զինում է այն տեխնոլոգիաներով, որոնց արտահանումն արգելված էր միջուկային ծրագրի պատճառով Իրանի դեմ սկսված պատժամիջոցների համաձայն։

՝՝Էս 3ՕՕ՛՛ մակնիշի երկիր երկինք տիպի համակարգերն առաջին անգամ տեղակայվել էին Սառը պատերազմի ամենալարված տարիներին՝ 1979 թվականին։

Այս համակարգերի նորացված տարբերակներն իրենց տեսակի մեջ ամենակատարելագործվածն են, եւ համաձայն բրիտանացի մասնագետների, 15Օ կմ շառավղով կարող են կառավարել ռազմաօդանավայաին ու բալիստիկ բազմակի հրթիռներ։

Ինչպես Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակն է ասել, պայմանագրի համաձայն սկսված համակարգկերի ներկրումների առաջին փուլը սկսվել է։

Հիշեցնենք, որ Ռուսաստանը Իրանին ՝՝Էս 3ՕՕ՛՛ մակնիշի համակարգերով ապահովելու մասին գործարքը Արեւմուտքի ճնշման տակ չեղյալ էր հայտարարել 2Օ1Օ թվականին։ Նախագահ Վլադիմիր Պուտինը արգելքը վերացրեց 2Օ15 թվականի ապրիլ ամսին, այն բանից հետո, երբ հուլիս ամսին Իրանի հետ ձեռք բերվեց միջուկայն գործարք կնքելու համար անհրաժեշտ համաձայնություն։

ԱՄՆ-ի զինված ուժերը հայտարարում են, որ իրենք չեն բացառել Ռուսաստանի կողմից Իրանին նման զենքերով ապահովելու հնարավորությունը։

Իրանին այս տիպի զենքեր վաճառելու Ռուսաստանի քայլը մեծ անհանգստություն է առաջ բերել Իսրայելում։

Այս նյութը դիտել են - 1274 անգամ