Հայաստանի Հանրային Ռադիոն մասնակցելու է իտալական Rai Radio 2-ի միջազգային «Ռադիո-մենամարտ» մրցույթին...
2016-03-10 01:14:00

Հայաստանի Հանրային Ռադիոն մասնակցելու է իտալական Rai Radio 2-ի միջազգային «Ռադիո-մենամարտ» մրցույթին, և Dorians-ի FLY երգը ընդգրկվել է մեր երկիրը ներկայացնող մրցութային երգացանկում:
Մարտի 13-ին,  ժամը 23:00-ից մինչ կեսգիշեր Հայաստանը կպայքարի Ավստրալիայի հետ:
Քվեարկությունը տեղի կունենա Twitter-ում, Հայաստանի hashtag-ն է #radiobattleAM: Մեկ մարդը կարող է քվեարկել բազմիցս:
Այս նյութը դիտել են - 1222 անգամ