Խորը շունչ քաշեք ու նիհարեք. Ճապոնական սուպեր միջոց՝ արագ նիհարելու համար (տեսանյութ)
2016-03-06 02:13:00

Ժամանակակից աշխարհն արագորեն փոխվում է՝ իր հետ փոխելով նաև գեղեցկության ընդունված չափորոշիչները: Օրինակ, եթե ժամանակին կնոջ փոքր-ինչ գեր կամ մարմնեղ լինելը համարվում էր կանացիության ու առողջության նշան, ապա այժմ հակառակն է:

Կանանց մեծ մասը սկսել է տառապել նիհարելու և ավելորդ քաշից ձերբազատվելու «մոլուցքով»՝ հաշվի չառնելով սեփական մարմնի առանձնահատկությունները: Երբեմն երկարատև դիետաներն ունենում են հակառակ արդյունք ու մարմնի ցանկալի չափերը ձեռք բերելու փոխարեն կանանց բաժին են ընկնում առողջական խնդիրներ: Քիչ չեն նաև այն դեպքերը, երբ երկարատև դիետաներն ու մարզումները բնավ էլ չեն ապահովում ցանկալի արդյունքը:

Սակայն այժմ ճապոնացի մասնագետներն առաջարկում են նիհարելու «հեղափոխական» տարբերակ: Ինչպես նշում է Oddity Central -ը, հարկավոր է միայն օրական մեկ անգամ 2-5 րոպե շարունակ շատ խորը շունչ քաշել, այնուհետև արտաշնչել: Long Breath Diet-ի (Խորը շնչելու դիետա) հեղինակն է Միկի Ռիոսուկեն, ով պնդում է, որ այս տարբերակով հնարավոր է 50 օրում 12 կգ-ով նիհարել:

Ճապոնացին այս մեթոդը բացահայտել է պատահականության արդյունքում, երբ տարբեր շնչառական տեխնիկաներ է փորձել մեջքի ցավը մեղմելու համար: Որոշ ժամանակ անց նա զգացել է, որ հատուկ շնչառության արդյունքում զգալի քաշ է կորցրել:

Մասնագետը նշել է, որ հարկավոր է 3 վայրկյանի ընթացքում խորը շունչ քաշել, այնուհետև 7 վայրկյանի ընթացքում ուժգին արտաշնչել: Եվ եթե այս վարժությունն օրական 2-5 րոպե կատարվի, ապա դա կօգնի ազատվել ավելորդ կիլոգրամներից:

blog.1in.am/blog
Այս նյութը դիտել են - 5788 անգամ