«Վարպետներ» համույթի վաստակաշատ մեներգչուհի Անահիտ Սահակյանը՝ ավելիին է արժանի...
2016-03-02 18:40:00

ՀՀ սփյուռքի նախարարությունն իր բազմաթիվ ու բազմազան ծրագրերն իրականացնելիս ունենում է լավ բարեկամներ, աջակիցներ, որոնց աշխատանքն աննկատ չի մնում և մշտապես գնահատվում է նախարարի կողմից: 

Այդպես էլ, «Վարպետներ» համույթի վաստակաշատ մեներգչուհի Անահիտ Սահակյանը, տարիներ առաջ պարգևատրվեց պատվոգրով, իսկ վերջերս, որպես ՀՀ սփյուռքի նախարարության լավագույն բարեկամ, իր ծննդյան տոնի առիթով Ա.Սահակյանը ստացավ շնորհակալագիր-շնորհավորագիր, որում մասնավորապես ասված է.

«Համոզված ենք, որ Ձեր արվեստի ներգործությամբ շարունակելու եք Ձեր մշակութային գործունեությունը՝ նպաստելով օտար ափերում հայ ինքնության նկարագրի և դիմագծի պահպանմանը, Հայրենիքում՝ մաքրամաքուր արվեստի ներկայացմանն ու քարոզմանը»:

Շնորհակալություն հայտնելով անակնկալի ու գնահատանքի համար՝ Անահիտ Սահակյանն իր խոսքում շեշտեց, որ ՀՀ սփյուռքի նախարարության բարեկամը լինելու պատիվն արդենիսկ բարձր պարգև է, և ինքն այդ պարգևին արժանանալով՝ շարունակելու է մասնակիցն ու ձայնափողը մնալ նախարարության համահայկական ու ազգապահպան շատ ծրագրերի:

Նախարարության Համահայկական ծրագրերի վարչության պետ Գագիկ Գյանջումյանը, Մշակույթի, սպորտի և երիտասարդության բաժնի պետ Գրետա Մնացականյանը, «Իմ Հայաստանը» ծրագրի մշակույթի բաժնի պետ Լաուրա Ավետիսյանն ու վարչության ողջ աշխատակազմը ջերմորեն շնորհավորեցին վաստակաշատ ու սիրված երգչուհուն ծննդյան տոնի առիթով՝ ծաղիկների աշխարհն իր երգերում ներկայացնող վարպետ–կատարողին վարդեր նվիրելով և լավագույն բարեմաղթանքներով:
 
USArmenianews.com  լրատվական կայքի աշխատակազմը  միանում է սիրված երգչուհի  Անահիտ Սահակյանին ուղղված բոլոր շնորհավորանքներին ու բարեմաղթանքներին՝ ցանկանալով  նրան ավելի մեծ բեմահարթակներ, ինչպես Մայր Հայրենիքում, այնպես էլ Սփյուռքի բոլոր գաղթօջախներում:
 
hayernaysor.am
 
Այս նյութը դիտել են - 3223 անգամ