ԱՄՆ Կանզաս նահանգի գործարաններից մեկում կրակոցներ են տեղի ունեցել...
2016-02-26 01:18:00

ԱՄՆ Կանզաս նահանգի գործարաններից մեկում կրակոցներ են տեղի ունեցել: Ինչպես գրում է BBC-ն, Հեսթոն քաղաքի` սիզամարգ հնձող մեքենաների արտադրությամբ զբաղվող գործարանում տեղի ունեցած հրաձգության հետևանքով 4 մարդ մահացել է, իսկ 14-ն ստացել է տարբեր ատիճանի վնասվածքներ. նրանցից 10-ի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր:

Աղբյուրը նշում է, որ զոհվածների թվում է նաև այն զինված անձն, ով կրակ է բացել գործարանի ուղղությամբ. նրան սպանել են ոստիկանները:

Տեղի ոստիկանությունն արդեն հայտնել է, որ կրակ բացած անձը` 38-ամյա Քեդրիկ Ֆորդը, եղել է գործարանի աշխատակից, ուստի ահաբեկչության մասին խոսք գնալ անգամ չի կարող:

Այս նյութը դիտել են - 1249 անգամ