Մայիսի 26-ին Հայաստան կժամանի ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն
2026-05-25 17:23:00
Մայիսի 26-ին Հայաստան կժամանի ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն, հայտնում է ՀՀ ԱԳՆ-ն:
Գերատեսչության փոխանցմամբ՝ կկայանա արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Մարկո Ռուբիոյի հանդիպումը, որից հետո նախարարները հանդես կգան մամուլի համար հայտարարություններով:
Ծրագրված է երկկողմ փաստաթղթերի ստորագրում:
Արտգործնախարարությունից չեն մանրամասնում, թե ինչ փաստաթղթերի մասին է խոսքը:
Ավելի վաղ Փաշինյանը հայտարարել էր, որ պատրաստվում են «առաջիկայում ԱՄՆ-ի հետ ստորագրել TRIPP-ի մասին» համաձայնագիրը, որով Ադրբեջանի հիմնական տարածքը կկապվի Նախիջևանի հետ։
Այս նյութը դիտել են - 70 անգամ