80-ամյա դերասան Արմեն Ջիգարխանյանը երրորդ անգամ ամուսնացել է
2016-02-26 09:00:00

Այսօր ռուսական լրատվամիջոցները հայտնեցին 80-ամյա լեգենդար դերասան Արմեն Ջիգարխանյանի երրորդ ամուսնության մասին: Մասնավորապես, 7days.ru-ն գրել էր, որ դերասանի կինը 36-ամյա Վիտալինա Ռոմանովսկայան է, ում հետ Ջիգարխանյանը ծանոթ էր ավելի քան 15 տարի և հանդիպում էր անգամ ամուսնացած ժամանակ։

Հայտնի էր նաև, որ միջոցառմանը շատ քիչ թվով մարդիկ են ներկա եղել, արարողությանը մասնակցել են նորապսակների բարեկամներն ու մտերիմ ընկերները։ Ռուսական լրատվամիջոցների հաղորդմամբ, Ջիգարխանյանի հարսանիքի համեստ խնջույքին Հայաստանից մասնակցել է միայն մեկ հոգի` ՀՀ-ում Լատվիայի պատվավոր հյուպատոս Արմեն Ղասաբօղլյանը` տիկնոջ հետ:

3d06c9cb1b653d0efc8cb0dd2c_82c70730

10422317_1101591836551531_2905972236625072765_n

Այս նյութը դիտել են - 2019 անգամ