Մի նոր ուղղություն է հայտնվել սոցցանցերում՝ մերկացնել քաղաքական երբեմնի գործիչներին2025-11-20 23:09:00
Մի նոր ուղղություն է հայտնվել սոցցանցերում՝ մերկացնել քաղաքական երբեմնի գործիչներին,այսինքն այն պատմությունները նրանց մասին,որ գիտեինք ժամանակին և գուցե հիանում ու ցանկանում էինք նմանվել այդ պատմության հերոսներին և օրինակ ծառայեցնել,այսօր նրանք կանգնում են մեր առջև աղավաղված, լրիվ մերկապարանոց ու հիասթափեցնող։

Ինչու՞, երևի ինչ֊որ մի միտում կա այդ ամենում և չեմ կարծում լավ իմաստով։
Այսինքն, հեռացնել մարդկանց երբեմնի ստեղծված դրական կերպարներից, թե իբր ճշմարտությունն է ջրի երես հանվում ու դրա փոխարեն տիղմը ջրի երես բարձրացնել,մարդկանց շեղելով ոչ միայն իրականությունից,այլև դարձնել նրանց անհերքելի վատատեսներ ու անհեռանկար անհատներ։
Ես եկա նման հետևության,երբ այս վերջերս հաճախակի էի ընթերցում հայտնիների մասին պատմությունները սոցցանցերում։Ինչպիսի աղավաղումներ,Աստված իմ,հավատս չի գալիս։
Սկսեմ նախկին պաշտոնյա Արտաշես Գեղամյանից։
Ճիշտն ասած,այդ քաղաքական գործիչն իր հռետորական արվեստով երբեք չի ձգել ինձ ու համակրանք ստեղծել իր շուրջը։Ես ոչ թե ունակ չեմ եղել ընկալելու նրա ցայտոտնի մտքերը,այլ նրա աղավաղված խոսքերն ու ելույթները երբեք ընկալելի չեն եղել նաև լայն հասարակությանը։Նման «բարդ» ու անհասկանալի հռետորությամբ են արտահայտվել նաև Միխայել Գորբաչովն ու ներկայիս վարչապետը, նաև ժամանակին Արտաշես Գեղամյանը։
Նրանք՝ այդ երեքը,երբեք լայն մասսաներին հասու չեն եղել իրենց խառնաշփոթ մտքերով ու արտահայտություններով։ Ժամերով կարող էին ելույթներ ունենալ,խոսել ու խոսել,բայց այդ ամենը կարելի է բնութագրել սոսկ մի բառով՝ դատարկաբանություն և իրականությունից փախուստ։ Լավ,այդ ամենը մի կողմ թողնենք և անդրադառնանք բուն թեմային՝ ընտանեկան խնդրին։
Մի ոմն «վերլուծաբան»Գեղամյանին բնութագրել էր որպես մի դիկտատոր սեփական ընտանիքում, հրեշ ամուսին, սարսափելի վատ անձնավորություն,որ ժամանակին տանջամահ էր արել սեփական տիկնոջը,արգելել անգամ իր սենյակից դուրս նայել։Միայն 75-ամյա կնոջ փախուստը կարողացավ ելք հանդիսանալ ազատության,որը պարզապես աբսուրդ էր։Կամ էլ առաջին նախագահի՝ Լևոն Տեր֊Պետրոսյանի սիրային պատմությունը,թե ինչպես է նա ամբողջ իր ամուսնական կյանքում դավաճանել կնոջը՝ Լյուդմիլային։Ու նաև Ֆադեյ Սարգսյանի մասին հորինված պատմությունը,թե ինչպես է նա տասնամյակներ շարունակ փակ սենյակում շղթայել դստերը՝Թամարային։Այս արկածախնդիր պատմությունների
հեղինակները չեն խնայել անգամ Աղասի Խանջյանին ու թե լեգենդար շախմատիստ Տիգրան Պետրոսյանին,վերջինիս դարձնելով անտարբեր և էգոիստ ամուսին ու նաև վատ հայր։Այս տգեղ և անցանկալի պատմությունների հեղինակները կարծում եմ պետք է պատժվեն՝ մուտք չկարողանալով գործել սոցցանցեր։
Ընտանիքն այնպիսի մի արժեհամակարգ է,որ այնտեղ իրավունք չունեն մտնելու պատահական արկածախնդիրները և բարձրացնել արգելված վարագույրներն ու ներկայացնել այն դժգույն և անցանկալի գույններով։
Հայկուշ Նազինյան,
Լոս Անջելես
Այս նյութը դիտել են - 87 անգամ