Մարզպետաց կաստայի անդամ Արեն Մկրտչյանը գտել է երջանիկ ապրելու բանաձևը։ Եվ մեր փրկությունը կապում է ոչ թե ինչ որ Արևմուտքի, Հյուսիսի կամ թուրքական կոտրած տաշտակի հետ, այլ Հնդկաստանի։
Շատ զգույշ է դիրքավորվել Արենը, օրինակ՝ ինչո՞ւ գնալ Եկեղեցու դեմ, փոխարենը կարելի է Լոռիում Բրահմային կամ Բուդդային նվիրված մի երկու տաճար կառուցել և Բդեշխի հավերժական հաստիքն ապահովված է։ Իսկ եթե մի քանի գյուղից մի երկու միլիոն հնդիկ ներգաղթի, միգուցե սեփական էլեկտորատը ձևավորի և կհայտնվի նիրվանայի մեջ, էլ իր հետևից հասնող չի լինի, էլ գալ չտի Երևան հաշվետվություններ տալու, իրեն կտան։
Լավ, Արե՛ն Մկրտչյան, եթե հնդիկները Լոռու մարզում զբաղվում են գյուղատնտեսական և ճանապարհաշինական աշխատանքներով, բա լոռեցիները ի՞նչ են անում, ո՞րտեղ են և ու՞ր են արտագաղթել։
Արեգ Սավգուլյան