Փաստաբան Արայիկ Պապիկյանը հայտարարում է անժամկետ գործադուլ2025-10-17 13:12:00
Փաստաբան Արայիկ Պապիկյանը հայտարարում է անժամկետ գործադուլ

Փաստաբանների պալատի անդամ Արայիկ Պապիկյանը հայտարարում է անժամկետ գործադուլ՝ ի նշան բողոքի փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևի կալանավորման և երկրում ձևավորված իրավական ամենաթողության դեմ։
«Ալեքսանդր Կոչուբաևի կալանավորումը ոչ միայն հարված է կոնկրետ անձի, այլև ամբողջ իրավապաշտպան համայնքին։ Հաշվի առնելով իրավական անարդարությունների շարունակական բնույթը՝ հայտարարում եմ անժամկետ գործադուլ»,- ֆեյսբուքյան իր էջում նշել է Արայիկ Պապիկյանը։
Այս նյութը դիտել են - 239 անգամ