Ո՞Վ ՍՊԱՆԵՑ ՎՈԼՈԴՅԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ...Միհրդատ Ռոստոմի Մադաթյան
2025-09-25 13:50:00
Այսօր, ինֆորմացիայի առատության շրջանում, մեզանից յուրաքանչյուրը կարող է որոշակի փաստեր համադրել և փորձելով հասկանալ իրականությունը կատարել իր հետևությունները։ Եվ այսպես, եկեք անդրադառնանք Վոլոդյա Գրիգորյանի աղմկահարույց սպանությանը։ 
Վոլոդյա Գրիգորյան, մարդ, ով բացահայտ դեմ է գնացել օրվա ազգակործան իշխանություններին, պայքարելով նրանց դեմ, ժողովրդավարական ճանապարհով ընտրվել է համայնքի ղեկավար, ապացուցելով համայն հայությանը, որ ՔՊ-ն վաղուց արդեն ժողովրդավարություն չի վայելում և ժողովրդավարական մանդատ չունի, ինչի արդյունքում էլ իրացնում է իր դեսպոտիկ-բռնապետական լծակները, սեփական աթոռներից կառչած մնալու համար։ 
Կարծես թե այս ամենի մասին բոլորը գիտեին ու սա ակնհայտ է, սակայն եկեք ևս մեկ փաստ համադրենք՝ սեպտեմբերի 3 լույս 4-ի գիշեր... ուշադրություն՝ ՓԱՐԱՔԱՐ համայնքում իսկական ամերիկյան մարտաֆիլմ էր... Ձերբակալվում է աշխատանքի ու սոցիալական հարցերի նախկին նախարար, ԱՄՆ -ում դեսպան նշանակված Նարեկ Մկրտչյանի եղբայրը` «Մկրտիչ Արշակի Մկրտչյանի (ծնվ 1992թ.), իր Mazzerati 01 WM 808 մեքենայով, նրա մոտից առգրավված պայուսակում զենք է և պարկերով թմրանյութեր»։ Այդպես են հայտնում բազմաթիվ լրատվականներ։
Նույն լրատվականները հայտնում են, որ թեև գործը գտնվում էր նախաքննությունը ընթացքում, ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը լրագրողներին արդեն հասցնում է հայտնել, թե Մկրտիչ Մկրտչյանի մոտ արգելված իր չի հայտնաբերվել, միաժամանակ վստահեցնելով, թե ծածկադմփոց չեն անի, կբացահայտեն գործը...
Ի միջի այլոց, դեսպանի եղբոր նկատմամբ կիրառված սանկցիան, ի տարբերություն Միքայել սրբազանի, արագ փոխում են, և նա կալանավայրից տեղափոխվում է տուն՝ 2 միլիոն դրամ գրավի դիմաց՝ տնային կալանքի: Ասեմ, որ ըստ հեղինակություն վայելող լրատվականների, թեև գործը հարուցվել էր ապօրինի թմրանյութի ու ապօրինի զենքի շրջանառության հոդվածներով, իշխանության ներկայացուցչի եղբորը մեղադրանք է առաջադրվում միայն ապօրինի զենքի հոդվածով: «Թե ինչո՞ւ անտեսեցին հայտնաբերված թմրանյութի հանգամանքը և դրանով մեղադրանք չառաջադրեցին, Քննչականից առ այսօր չեն մեկնաբանել» ասում է լրատվականը:
Այս ամենից մոտ 20 օր անց, ըստ իս արհեստավարժ մարդասպանի կողմից սպանվում է Փարաքար համայնքի ղեկավար Վոլոդյա Գրիգորյանը։
Գիտեք ես վաղուց այն տարիքում չեմ, որպեսզի պատահականություններին և նախախնամությանը հավատամ։ Եվ համոզվածություն ունեմ, որ մարդասպանին եթե նույնիսկ գտնեն, ապա կգտնեն նրան իքնասպանություն գործած, որով էլ այս գործը կավարտվի։ Սակայն դատողությունները թողնում եմ մտածող հանրությանը։
Անկախ նրանից, որ օրվա իշխանությունները ուղիղ պատասխանատու են այսօր Հանրապետությունում եղած բռնությամբ մահերի համար, որոնք տարվա կտրվածքով թվային առումով շատ ավելի մեծ են քան առաջին ազատամարտից հետո՝ հետպատերազմյան տարիներին, սահմանին զոհված հայրենիքի պաշտպանների թիվը, կարծում եմ, որ շատ սպանություններ ու քրեական գործեր անհրաժեշտ է որակել որպես քաղաքական, ինչպես նաև տողատակով որակել է կարծես թե էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը՝ Վոլոդյա Գրիգորյանի սպանության մասին խոսելով, ասելով, թե նախկինում՝ «օրը մեջ քաղաքական սպանություններ էին կատարվում», կարծես թե ասելով դե մեր ժամանակաշրջանում քաղաքական սպանությունները այդքան էլ հաճախ չեն...
#գլուխը_միայն_ուտելու_համար_չի
 Միհրդատ Ռոստոմի Մադաթյան
 
Այս նյութը դիտել են - 299 անգամ