Խստորեն դատապարտում եմ Փարաքար խոշորացված համայնքի ղեկավար Վ. Գրիգորյանի և նրա ընկերների վրա գիշերը տեղի ունեցած զինված հարձակումը.Էդմոնդ Մարուքյան2025-09-23 21:41:00

Իրավապահ մարմինները միայն նրա համար չեն, որ հանցագործության դեպքից հետո ջանքեր գործադրեն բացահայտելու այն կատարողներին և ներկայացնեն արդարադատությանը:
Իրավապահ մարմինները նրա համար են, որ օպերատիվ աշխատանք կատարեն և կանխեն կազմակերպվող և նախապատրաստվող հանցագործությունները:
Խստորեն դատապարտում եմ Փարաքար խոշորացված համայնքի ղեկավար Վ. Գրիգորյանի և նրա ընկերների վրա գիշերը տեղի ունեցած զինված հարձակումը:
Ցավակցում եմ սպանվածների հարազատներին և Փարաքարի բնակիչներին։
Իրավապահ մարմինները պարտավոր են արագ բացահայտել, թե կատարողներին, թե նրանց հանցագործության մոտիվները: Քաղաքական իշխանությունը պետք է հետևություններ անի տեղի ունեցածի վերաբերյալ:
Էդմոնդ Մարուքյան
Այս նյութը դիտել են - 519 անգամ