Իշխանության ներսում իրար «միս են ուտում». Ալեն Սիմոնյանի ապագան հարցականի տակ է
2025-09-17 13:57:00
 Ալեն Սիմոնյանը հայտնվել է բավական ծանր վիճակում սեփական քաղաքական թիմի ներսում:
 Այն բանից հետո, երբ հայտնի դարձավ, որ լարվել են Անդրանիկ Քոչարյանի ու ԱԺ նախագահի հարաբերությունները՝ ՔՊ-ական Արփի Դավոյանի պատճառով, լրատվականներից որոշներ այժմ էլ գրում են, որ սուր բախում է առաջացել նաև «Շիշ Բռնողի»՝ Հայկ Սարգսյանի հետ, իսկ պատճառը բուքմեյքերական ընկերություններն են: Հայկ Սարգսյանը օրենքի նախագիծ է գրել՝ բուքմեյքերական ընկերությունների հարկերը բարձրացնելու, ինչին Ալեն Սիմոնյանն ընդդիմացել է, քանի որ խաղադրույք ընդունող ընկերությունից ֆինանսական շահ ունի: ՔՊ-ական սուբյեկտների միջև վեճը հասել է մինչև Փաշինյան, սակայն վարչապետը պաշտպանել է Սարգսյանին: Հետաքրքիր է, որ ինքը՝ Հայկ Սարգսյանը, ո՛չ հերքել, ո՛չ էլ հաստատել է տեղեկությունը, ինչը գալիս է հիմնավորելու, որ բախումն իրական է, իսկ լուրերը՝ հավաստի:
Այս իրավիճակը կարելի է դիտարկել որպես ՔՊ-ի ներսում աճող ներքին ճեղքվածքների արտահայտություն, որոնք կարող են ավելի տեսանելի դառնալ սպասվող ընտրությունների նախաշեմին։ Անդրանիկ Քոչարյանի, Արփի Դավոյանի և Ալեն Սիմոնյանի միջև լարվածությունը, իսկ հիմա նաև Հայկ Սարգսյանի հետ բախումը ցույց են տալիս, որ իշխող թիմում տարբեր խմբեր փորձում են ամրապնդել դիրքերը և վերահսկել որոշումների կայացման առանցքային ուղղությունները։ Բուքմեյքերական ընկերությունների շուրջ վեճը կարող է դառնալ ոչ միայն ներքին, այլև հանրային վստահության խնդրի աղբյուր, իսկ Փաշինյանի կողմից Հայկ Սարգսյանի պաշտպանությունը կարող է ընկալվել որպես ազդակ, որ վարչապետը պատրաստ է կանգնել որոշ պատգամավորների կողքին նույնիսկ ԱԺ նախագահի հետ հակասության գնով։ Սա կարող է թուլացնել Սիմոնյանի դիրքերը կուսակցության ներսում,ավելին՝ հարցականի տակ դնել նրա քաղաքկան ապագան՝ հատկապես հաշվի առնելով շրջանառվող այն լուրերը, որ Նիկոլ Փաշինյանը մտադիր է Հայկ Կոնջորյանին դարձնել ԱԺ նախագահ այն դեպքում,եթե ՔՊ-ի վերարատադրությունը հաջողվի։
Մյուս կողմից՝ նման հրապարակային կամ կիսահրապարակային հակասությունները կարող են ընդդիմությանը տալ լրացուցիչ դիվիդենտներ. եթե ընտրողը տեսնում է, որ իշխող թիմում կան շահերի բախումներ և ներքին կռիվներ՝ պայմանավորված նեղանձնային շահի գործոնով, դա կարող է նվազեցնել վստահությունը և մոբիլիզացնել դժգոհ էլեկտորատին։ Ներքին հակասությունները կարող են ազդել հատկապես այն հարցի վրա, թե ովքեր կմտնեն ընտրական ցուցակներ, և ինչպիսի բալանս կձևավորվի ՔՊ-ում։ Գուցե նույն Ալեն Սիմոնյանն այլևս չհայտնվի բաղձալի ցուցակում՝ հաշվի առնելով նրա սկանդալային կերպարը, ոչ ոք չի մոռացել՝ ինչպես է նա թքում…
Այս նյութը դիտել են - 132 անգամ