ՀՀ ներպետական օրենքով այն քրեորեն հետապնդելի արարք չէ, բայց․․․Հայտնի փաստաբանը ֆաշիզմի քարոզչության հետքերով2025-05-18 22:19:00

Հայտնի իրավապաշտպան, «Լեվ Գրուպ» փաստաբանական ընկերության հիմնադիր ղեկավար ԼԵՎՈՆ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻՑ փորձել ենք հետաքրքրվել արդյո՞ք ՀՀ ՔՐ․ օրենսգրքով կա՞ նախատեսված պատասխանատվություն ֆաշիզմի քարոզչություն իրականացնելու համար եւ ահա հայտնի փաստաբանը նախ նկատեց․
-Նախ նկատենք, թե ինչ է նշանակում ֆաշիզմ եզրույթը, եթե ֆաշիզմ ասելու տակ մենք հասկանում ենք Նյուրնբերգյան դատավարությունները, որտեղ տրվել է այդ բառի վառ մեկնաբանությունը, ապա բազմաթիվ երկրներում այն քրեորեն հետապնդելի արարք է։ ՀՀ ներպետական օրենքով այն քրեորեն հետապնդելի արարք չէ, բայց քանի որ ՀՀ-ն միացած է Եվրոպական մի շարք միջազգային փաստաթղթերի տակ, որտեղ այ՛ո, դատապարտելի է նման գործելաոճը։ Ապա, ըստ էության, ես դիտում եմ դա որպես արգելված թեմա, այսինքն ՀՀ-ն ստորագրել է միջազգային պարտավորությունների տակ, որտեղ դատապարտվում է նախորդ դարի 30-ական թվականների Եվրոպայում սրտում ստեղծված անթույլատրելի գործառույթների տակ։
Ամփոփելով խոսքս, քր․ օրենսգրքում կոնկրետ ֆաշիզմ եզրույթը չկա, բայց ատելության քարոզ եւ դրան մոտ այլ գործառույթներ նախատեսված են ՀՀ Քր․ օրենսգրքով։
Այս նյութը դիտել են - 290 անգամ